Քաղաքական

22.07.2021 20:25


ՌԴ-ն մտահոգությամբ է ընդունում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի ցանկացած դրսևորում. Զախարովա

ՌԴ-ն մտահոգությամբ է ընդունում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի ցանկացած դրսևորում. Զախարովա

Ռուսաստանը մտահոգությամբ է ընդունում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսևորում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Եվ, իհարկե, դա ծայրաստիճան բացասաբար է անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա ու չի նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կարգավորմանը՝ երկու երկրների բնակչության շրջանում չհիմնավորված կորուստների պատճառ դառնալով»,-հայտարարել է Զախարովան:

Նա ցավակցություն է հայտնել նաև սահմանին հայ զինվորականի մահվան կապակցությամբ և մաղթել է շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին:

«Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները շուտափույթ կմեկնարկեն»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, որ ռուսական կողմը պատրաստ է այդ հարցում օգնություն ցուցաբերել:

Այս խորագրի վերջին նյութերը