Լրահոս

22.07.2021 20:22


62-ամյա կնոջը վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ոստիկանություն

62-ամյա կնոջը վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Հուլիսի 16-ին, ժամը 13.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Խորենացու փողոցում վրաերթի էր ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 21-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի ՃՏՊ հետաքննության բաժանմունք է ներկայացել 20-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Խորենացու փողոցում կնոջն ինքն է վրարերթի ենթարկել՝ իր վարած «Մերսեդես» ավտոմեքենայով։

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը