Մեկնաբանություն

22.07.2021 13:29


Արյունարբու քաղաքական կլոունի ոստիկանական կապիկությունները

Արյունարբու քաղաքական կլոունի ոստիկանական կապիկությունները

«Հայաստանի իշխանություն» ներկայացողների ապօրինի, ավելի ճիշտ՝ օրենքից դուրս գտնվող թրքահպատակ խմբոնը շարունակում է դեռ նախընտրական շրջանում սկսած, ապա ինքնավերարտադրվելուց հետո ավելի ծավալած կապիկությունները, եթե կուզեք՝ մայմունությունները:

Գիտեք, ուզուրպատորական խմբակի պարագլուխ արյունարբու և գլխակեր քաղաքական կլոունը, նույն ինքը՝ նիկոլը նախ մուրճ էր ճոճում՝ բացահայտորեն սպառնալով սպանել հայ մարդկանց, գիտնակեններին, հոգևորականներին, լրագրողներին, իր առջև չկզող համայնքապետերին, բժիշկներին, ուսուցիչներին: Դա ոստիկանաՓԵՏը, ինչպեսև՝ դատաՂԱԶը, բնականաբար, չտեսնելու, չլսելու տվեցին: Իբր... մուրճն էս դեպքում չի կարող դիտվել սպանության գործիք, իսկ իրենց լպստած կլոունի ասածներն էլ փոխաբերական իմաստ ունեն: Դրանից հետո մնում է մաղթել, որ ինչպես ոստիկանափետի, այնպես էլ՝ դատաղազի գլխին, բացառապես փոխաբերական իմաստով, աղյուս ընկնի: Աղյուսը, բնականաբար, զուտ շինանյութ է, այն չի կարող համարվել սպանության գործիք: Չնայած, մի հետաքրքրաշարժ ստեղծագործության էլ ավելի հետաքրքրական գլխավոր կերպարներից մեկը հավաստիացնում էր, որ աղյուսը երբեք ու հենց այնպես ոչ մեկի գլխին չի ընկնում:

Քվեարկության օրվանից, զոռով-շառով-օրացույցով անցել է արդեն 1 ամիս և 2 օր: Ո՞ւ: Այս ընթացքում նիկոլն ու նրա խմբոնը «փայլատակել» են զանազան կապիկություններով, այսինքն՝ այնպիսի «գործունեությամբ», որի նպատակներից հիմնականը իրենց թրքահպատակ պողոսներին «տեսարաններով» ապահովելն է, մյուս կողմից, իրենց թյուր կարծիքով՝ նիկոլի ողորմելի ու ծաղրանկարային բռնապետությունը ամրապնդելը:

Սրանք, նախ, կատաղած բորենիների ոհմակի նման, հարձակվեցին Սյունիքի համայնքապետերի վրա: Ձերբակալումներ, կալանավորումներ, բացահայտ ապօրինություններ, որոնք այլ կերպ կոչվում են քաղաքական հետապնդում:

Զուգահեռաբար, նիկոլական, այսինքն՝ մարդկայինի տիրույթից դուրս, այսպես ասենք՝ կարիճային հարձակում իրականացվեց բժիշկների վրա՝ բացառապես քաղաքական նպատակներով:

Եվրոգեյությունը, ի դեպ, գնահատեց նիկոլի այդ կապիկությունները և խոստացավ, որ մի տարին մի 300 միլիոն եվրո թուլափայ կգցի, որ նիկոլի ու իր ոհմակի լափը չպակասի: Այո, հենց եվրոգեյություն, քանի որ եթե հանկարծ 1998-2018 թվականների միջակայքում Հայաստանում կատարվեր 10 տոկոսը այն այլանդակությունների, որոնք կատարվում են այսօր, դրանք այն ժամանակվա իշխանություններին ուղղակիորեն խարույկ կբարձրացնեին: Իսկ հիմա, պարզվում է, եվրոգեյական ներկայացուցիչների համար ամեն ինչ ուղղակի սուպեր-ՕԿ է:

Չշեղվենք: Հաջորդ կապիկությունն, իհարկե, նիկոլի պատկերով ու նմանությամբ կլոունական համազգեստով, լուսաթարթիչներով ու «ստիմորոլի» տուփի դիզայնով նախշված ավտոներով փողոցներ ու հրապարակներ լցված նորաթուխ մենթերն են, կներեք՝ «ոստիկանները» կամ պահակապարեկները: Դա ներկայացվեց, ի դեպ, որպես մի կատաստրոֆիկ ձեռքբերում ու նվաճում: Հաճախորդ ու թուրք-ադրբեջանական քարոզչության զանգուլակ աշխատած տարիներին օրումեջ ոստիկանապետության մասին կաղկանձող կլոունը՝ նիկոլ փաշօղլին, Հայաստանի մնացորդները վերածել է բացարձակ ոստիկանապետարանի:

Երեկ էլ, օրինակ, դրանց բենեֆիս-կապիկությունն էր, ծիպը՝ զենք-զինամթերք, դիվերսանտ-միվերսանտ են ման գալիս, «ռեյդ» են անում, մայրաքաղաք մտնող ճանապարհների վրա «բլոկ-պոստեր» են դնում, ֆլան-ֆստան:

Ի դեպ, Հայաստանում, այո՛, դիվերսանտներ կան: Եվ նրանք հայտնի են. նիկոլն ու իր մանկլավիկաթիմն են դիվերսանտներ, նստում են հիմնականում կառավարության շենքում: Այնպես որ, թող նիկոլի մենթերը գնան էդ շենքը «բլոկ-պոստ» անեն:

Ու մինչ սրանք բոլորն զբաղված են բացարձակ կապիկությամբ, նիկոլի սիրելի օլիգարխ Գռզոյի ազգականները Երևանի կենտրոնում կրակում են խաղաղ բնակչության վրա, ինչ-որ «իշխանական» դեգենեռատներ, ծիծակ պետհամարանիշերով մեքենաներով «հազարի վրա պռոծիվ են մտնում»՝ Սարալանջի ճանապարհին, մեկ ուրիշը իրեն ճանապարհ չտված «Օպելի» վրա է կրակում: Մի խոսքով, լրիվ նիկոլա-լևոնական բառդակ է ու անպատժելիություն:

Ի լրումն, այդ ամենը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ թշնամին արդեն լրիվ տեղավորվել-տնավորվել է մի քանի ամիս առաջ Հայաստանից զավթած տարածքներում՝ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում, հիմա էլ՝ մետր առ մետր Երասխի ուղղությամբ է ամրանում: Իսկ իրեն «Հայաստանի իշխանություն» համարող օրենքից դուրս գտնվող խմբոնն ինքն իրեն ռետինե փողրակի, նույն ինքը՝ շլանգի տեղ դրած, շարունակում է նոր կապիկություններ անել: Կարևորը՝ նիկոլասեր ու թրքահպատակ պողոսներն ու պողոսուհիները իրենց երջանիկ զգան այն բանից, որ այս կամ այն արժանավոր հայ մարդուն ձերբակալել կամ վնասել են: Դրանից, իհարկե, քրտնագոզահոտ պողոս-պողոսուհիների, նաև՝ «կարդացած էշերի» ոչ եկամուտն է ավելանում, ոչ էլ ապրուստն է փոխվում, բայց մի՞թե դա կարևոր է, կարևորը, որ իրենք «ծափ տան, արա՛»:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը