Լրահոս

20.06.2011 00:11


Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մահմուդ Ահմադինեժադի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:

Հայաստանի և Իրանի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր, նաև՝ անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին ու փոխգործակցությանը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը