Լրահոս

20.06.2011 09:47


ՆԱՏՕ–ի հրամանատարությունը ընդունել է, որ իրենց օդային հարավածներից Տրիպոլիում խաղաղ բնակչություն է զոհվել

ՆԱՏՕ–ի հրամանատարությունը ընդունել է, որ  իրենց օդային հարավածներից Տրիպոլիում խաղաղ բնակչություն է զոհվել

Ինչպես հաղորդում է «Associated Press» գործակալությունը, ՆԱՏՕ–ի հրամանատարությունը ընդունել է, որ հունիսի 19–ի վաղ առավոտյան Տրիպոլիի վրա հասցված  օդային հարվածներից խաղաղ բնակչություն է զոհվել։

–Օդյաին հարավածներից մեկը տեխնիկական անսարգության պատճառով հասցվել է ոչ նախատեսված  թիրախին, ինչը կարող էր խաղաղ քաղաքացիների  մահվան պատճառ դառնալ,–ասված է Լիբիայում ՆԱՏՕ–ի գործողությունների իրականացման ղեկավար գեներալ–լեյտենանտ Շարլ Բուշարի տարածած հայտարարության մեջ։

Ցավակացություն հայտնելով խաղաղ բնակչութան մահավան կապակցությամբ՝ Բուշարն ընդգծել է, որ ՆԱՏՕ–ն ծայրահեղ ուշադիր է վերաբերվում սեփական ժողովրդի դեմ բռնություններ կիրառող վարչակարգի դեմ ուղղված ռմբակոծությունների անցկացմանը։

Հիշեցնենք, որ Լիբիայի իշխանությունները հայտարարել  էին, որ ՆԱՏՕ–ի ռազմաօդյաին ուժերը հարված  են հասցրել  Տրիպոլիի բնակելի թաղամասին, ինչի հետևանքով 9 մարդ մահացել է, ևս 18–ը վնասվածքներ են ստացել։ Պաշտոնական Տրիպոլին հայատարել է, որ օդային հարվածներ հասցվել են նաև  մայարաքաղաքի  այլ բանակավայարերի վրա։

Լիբիայի  իշխանությունները պարբերաբար հայատարում են օդային հարվածի հետևանքով զոհվածների մասին։

Լիբիայի առողջապահության նախարարությունը հայտարում է, որ ՆԱՏՕ–ի կողմից Լիբիայում սկսված  ռազմական գործողություններից հետո օդյաին հարավածների  հետևնաքով մինչև անցած շաբաթ արդեն 856 մարդ է զոհվել։

Այս խորագրի վերջին նյութերը