Լրահոս

22.07.2021 12:23


Արաբկիրում արմատից փտած հսկայական բարդին տապալվել է, վնասելով մի քանի ավտոմեքենա

Արաբկիրում արմատից փտած հսկայական բարդին տապալվել է, վնասելով մի քանի ավտոմեքենա

Այսօր, հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արաբկիր վարչական շրջանում Վահրամ Փափազյան փողոցի թիվ 26 շենքի դիմաց հսկայական բարդին ընկել է, փակելով ճանապարհը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի ընկնելու հետևանքով վնասվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia Cerato, Kia Forte և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Մոտ 3 ժամից ավելի երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել էր։

Այս խորագրի վերջին նյութերը