Տրակտորի անվադողի պայթելու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել. կան վիրավորներ
Հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաձոր գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի դիմաց պայթյունի ձայն է լսվել և կան տուժածներ:
Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ 17:45-ի սահմաններում 30-ամյա Հրանտ Ֆերոյանը իր տան բակում կայանված տրակտորը փորձել է տեղաշարժել, անվադողը պայթել է, ինչի հետևանքով առաջացած ալիքը վնասել է բակում կայանված ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան, երկաթե ճաղավանդակներրը, տան պատուհանները, հյուրասենյակի, ննջասենյակի դռներն ու պատուհանները, լոգարանի առաստաղը և այլ իրեր: Ալիքն այնքան ուժգին է եղել, որ վնասել է նաև հարևան բակում կայանված 2 տրանսպորտային միջոց ու հարևանի տան ապակիները: Օպերատիվ են գործել Արագածի և Ապարանի բժիշկները, ովքեր 2 հոգու մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: