Լրահոս

20.06.2011 09:07


Մեդվեդևն իր և Պուտինի միջև մրցակցությունն ընտրություններում բացառել է

Մեդվեդևն իր և Պուտինի միջև մրցակցությունն ընտրություններում բացառել է

«The Financial Times» թերթին տված  հարցազրույցի  ժամանակ ՌԴ նախագահ  ԴմիտրիՄեդվեդևն ասել է, թե 2012թ նախպագահական ընտրություններում ինքն ու վարչապետ  Վլադիմիր Պուտինը չեն պայքարի միմյանց դեմ։

Պատասխանելով հարցին, թե հավանական համարո՞ւմ է, արդյոք Մեդվեդևը, որ ինքն ու Պուտինը միաժամանակ իրենց թեկնածությունն առաջադրեն երկրի նախագահի պաշտոնին՝ Մեդվեդևը պատասխանել  է.

–Դա շատ դժվար է պատկերացնել  առնվազն մեկ պատճառով։ Մենք Վալդիմիր Պուտինի՝ իմ գործընկերոջ և վաղեմի ընկերոջ հետ, խոշոր հաշվով, նույն քաղաքական ուժն ենք ներկայացնում։ Մրցակցությունը մեր մեջ կարող է ի վնաս աշխատել այն նպատակներին և հանձնարարականներին, ինչով մենք զբաղվում էինք վերջին տարիներին։ Դրա համար, ես կարծում եմ, որ դա մեր  երկրի և այս որոշակի  իրավիճակի համար լավագույն սցենարը չէ։

Միևնույն ժամանակ, ատասխանելով հարցին, թե ինքն անձամբ պատարաստվո՞ւմ է առաջադրել իր թեկնածությունը՝ Մեդվեդևը խուսափողական պատասխան է տվել։

–Ցանակացած  ղեկավար, ով զբաղեցնում է այնպիսի պաշտոն, ինչպիսին նախագահինն է՝ ցանկանում է ընտրվել նաև երկրորդ ժամակետում, բայց այլ հարց է նա  որոշում կընդունի՞ մասնակցել  ընտրություններին, թե ոչ,–ասել  է Մեդվեդևը։

Նա հիշեցրել է, որ հունիսի 17–ին Պետերբուրգում կայացած Միջազգային տնտեսական համաժողովում ինքը խոստացել է մի քիչ էլ պահել ինտրիգը, հետո հայտարաել առաջիկա ընտրություններում իր ծրագրերի  մասին։

Միևնույն ժամանակ Մեդվեդևը նշել է, որ եթե, այնուամենայնիվ, ինքը երկրորդ անգամ զբաղեցնի նախագահի պաշտոնը, ապա կաշախատի ամեն ինչ  անել իրականացություն դարձնելու համար այն բոլոր  հայտարարված նպատակները, որոնք արվել  են տնտեսական և հասարակական ոլորտներում, ներառյալ  քաղաքական համակարգը։

Այս խորագրի վերջին նյութերը