Քաղաքական

21.07.2021 19:57


«Ալիևի և Պուտինի հանդիպումը տեղի է ունենում ևս մեկ եռակողմ համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ». ռուս քաղաքագետ

«Ալիևի և Պուտինի հանդիպումը տեղի է ունենում ևս մեկ եռակողմ համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ». ռուս քաղաքագետ

Ալիևի և Պուտինի հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև ևս մեկ եռակողմ համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ: Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Փերենջիևը:

«Փարիզի դիվանագիտական ակտիվությունն այս հանդիպմանը միայն անուղղակի առնչություն ունի, նրանք փորձում էին նստել հեռացող գնացքը»,-«Կովկասյան բյուրո» թելագրամյան ալիքին հայտնել է ռուս քաղաքագետը:

Նրա խոսքով` ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը նվիրված է Ադրբեջանի արևմտյան շրջանների մոտակայքում տեղի ունեցող գործընթացներին, որոնք սկսվել են 2020 թվականի նոյեմբերին և զարգացում են ստացել 2021 թվականի հունվարին:

«Դրանք բոլորը տեղի են ունենում բարդ իրավիճակում: Դրա համար էլ անհրաժեշտ է, ինչպես հաղորդվում էր ԶԼՄ-ներում, «դիրքորոշումների հստակեցում» իրականացնել` հայ-ադրբեջանական հակամարտության հետագա կարգավորման մեխանիզմները հստակցնելու, ինչպես նաև Հարավային Կովկասում հաղորդակցությունների զարգացմանն առնչվող արդեն ձեռք բերված համաձայնագրերն իրագործելու համար: Այսինքն, այդ թվում և Զանգեզուրի միջանցքի ձևավորման համար` որպես 2021 թվականի հունվարին կնքված համաձայնության իրականացման «ամենացավոտ» տարր»,-եզրափակել է մասնագետը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը