Քաղաքական

21.07.2021 19:43


Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան, տեսակցությունները արգելված են. պաշտպան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան, տեսակցությունները արգելված են. պաշտպան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին «Արմավիր» ՔԿ-ից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Նրան երեկ են տեղափոխել ԱԱԾ մեկուսարան, մտերիմների, հարազատների մուտքը արգելված է»,-ասաց Ալեքսանյանը:

Նա նշեց, որ Առուշ Առուշանյանի փաստաբանները բողոքարկել են որոշումը, բայց Վերաքննիչ դատարանը դեռևս չի ընդունել վարույթ:

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։

Նշենք նաև, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի 5 համայնքապետերից 4-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ. Մանվել Փարամազյանը, Մխիթար Զաքարյանը, Առուշ Առուշանյանը, Արթուր Սարգսյանը կալանավորված են:

Այս խորագրի վերջին նյութերը