Մեկնաբանություն

21.07.2021 14:51


Կամակատար, օգտագործված Վաղարշակը ու... ոչ պակաս Արշակը

Կամակատար, օգտագործված Վաղարշակը ու... ոչ պակաս Արշակը

Դեռևս պաշտոնապես Հայաստան կոչվող երկրի ԱՆպաշտպանության նախարարությունում ինչ-որ մկնային վազվռտուք է («мышиная возня»): Գերագույն հողատու-կապիտուլյանտն է հրահրել, որի անունն, անգամ փոքրատառով, չեմ ուզում այստեղ նշել՝ տեխնիկական նկատառումներով: Բանն այն է, որ հենց մուտքագրում եմ «նիկոլա», ստեղնաշարիս վերին աջ անկյունում միանում են բոլոր երեք լույսերը, ըստ որում՝ կարմիր, ու սկսում են թարթել… Ահա, նորից:

Մի խոսքով՝ հողատուն ինչ-որ տանում-բերումներ է անում ԱՆպաշտպանության նախարարությունում: Դրա մոտ կադրային սով է: Ըստ որում, ակնհայտ կադրային սով: Դա, ուրեմն, եթե մեկին նշանակում է ռազմական հարցերով խորհրդական, ուրեմն մի քանի ամիս հետո կա՛մ ԱՆպաշտպանության նախարար պիտի նշանակի, կա՛մ գոնե առաջին տեղակալ:

Ասում են՝ քաջապանծ Վաղոն, նույն ինքը՝ թշնամյաց սարսափ, ժամանակին արդարացիորեն ռազժալըվատ արված «գենեռալ» Վաղարշակ Հարությունյանը շուտով գնալու է ոչ պակաս տխրահռչակ ու մերժելի Դավիթ Տոնոյանի հետքերով: Կամ արդեն գնացել է: Չնայած, Վաղարշակ Հարությունյանի՝ նախարարի պաշտոնում լինել-չլինելու միջև առանձնապես տարբերություն չկա, միևնույն է՝ ոչ մի բան է:

Նա, ի դեպ, հիշեցնենք, որ ոչ այնքան վաղուց, օրինակ 2020-ին, այդ թվում՝ պատերազմի ժամանակ, եղել է կապիտուլյանտ-հողատուի գլխավոր խորհրդականը: Սա նա է, որ պատերազմից ամիսներ առաջ հոխորտալից ելույթներ էր ունենում, թե՝ հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի բսբուլները քամուն կտան:

Իրականում Վաղարշակ Հարությունյանի միակ առաքելությունն ու նիկոլական կառավարման համակարգում գոյության իմաստը հնարավորինս ակտիվ ու տարբեր դիրքերում օգտագործվելն էր: Պե՞տք եկավ որպես ԱՆպաշտպանության նախարար օգտագործել, բանակի մնացորդները կազմալուծել ու քանդել, դրեցին նրան ու «բարեփոխումների» անվան տակ, երբեմնի մարտունակ ու տարածաշրջանային գործոն բանակը լիովին վերածեցին իրենց նման փալասի:

Վաղարշակը պարզ կամակատար, օգտագործվող է: Ռեստորաններով սրան-նրան ման տալու «գենեռալ»: Ոչ պակասն է Անպաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակված Արշակ Կարապետյանը: Ու այն, որ հիմա Վաղարշակ Հարությունյանին «պաժառնի» տարբերակով հանում են ԱՆպաշտպանության նախարարի պաշտոնից ու գործուղում Մոսկով, որպես ՀՀ, ավելի ճիշտ՝ նոլիկի դեսպան, որոշակի տրամաբանություն ունի, քանի որ Վաղարշակը հենց միայն դրա համար էլ պիտանի է: Չէ, որպես դեսպան չէ, այլ որպես այս կամ այն ռուսաստանյան միջին «մեծամեծերի» մոսկովյան հայկական ռեստորաններով ման տվող:

Սա այն սուբյեկտն է, որ համաձայնել էր «գործ տալ» նախագահ Քոչարյանի դեմ: Ու միայն դրա համար, այսինքն՝ «գործ տալու», ըստ որում՝ զրպարտչական բնույթի բաներ ասելու, դրանով հողատուի որոշակի տեղը մտնելու համար ստացել էր պետական պաշտոն: Նա նաև կոռումպացված կարող է համարվել, թեկուզ այն պարզ պատճառով, որ ըստ հրապարակումների՝ իրեն առնչվող ընկերությունը, պարզվում է՝ ԱՆպաշտպանության նախարարության ակտիվ մատակարարն է (տես այստեղ՝ հրապարակումը): Օրինակ, վերջին երկու տարվա մեջ տվյալ ընկերությունը մոտ 70 միլիոն դրամի զակազներ է ԱՆ-ՊՆ-ից ստացել: Վատ չէ, նկատենք:

Չնայած, էլ ո՞ւմ պիտի հողատուն իր ոսկյա կադրը համարեր, եթե ոչ նման՝ ակնհայտ կոռուպցիոն ռիսկերով շաղախված անձնավորությանը:

Հիշո՞ւմ եք, մեկը կար, 21-րդ բազմափեշակ դարում դա «պրոֆեսիոնալ հեղափոխական» էր, էն որ նոլիկի գլխավոր վերահսկիչ նշանակեցին: Մի երկու ամիս չանցած՝ կոռուպցիոն սկանդալի մեջ թաթախվեց: Բա եթե նիկոլի նման կոռուպցիոներն ու բյուջե լափողն է համարվում պետության ղեկավար, նրա նշանակած կադրերն ել նույնպիսի մերժելի տպեր պիտի լինեն:

Հա, Արշակ Կարապետյանի «զասլուգաներից» մեկն էլ այն է, որ նա, ինչպես իրեն նշանակողը, «աբիժնիկ» է: Սա էլ «նախկինների» հետ չունի: Բանն այն է, որ Անպաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակված Արշակ Կարապետյանը այն փոքրաթիվ զինվորական չինովնիկներից է, որին 2016-ին «ապրիլյան պատերազմից» հետո բանակից ու պաշտպանական գերատեսչությունից, այսպես ասենք՝ վռնդել էին: Նա այն ժամանակ ԳՇ հետախուզական վարչության պետն էր, այն պատասխանատուն, ով «պռամառգած» էր արել թշնամու հարձակման նախապատրաստությունը՝ ծանր վիճակում դնելով մեր բանակը:

Դե, նման «զասլուգաները» թրքահպատակ նիկոլի համար հենց այն են, ինչի համար կարելի է որևէ մեկին ոչ միայն ԱՆպաշտպանության նախարարի առաջին տեղակալ, անգամ՝ տո հենց նախարար նշանակել: Չնայած, այդ մի պատվազրկող պաշտոնը մեկ ուրիշ մանկլավիկի համար են ոնց որ պահել:

Միով բանիվ՝ ինչ Վաղարշակը, ինչ Արշակը, դրանք կարող են միայն մի բան անել՝ քանդել, փչացնել, վարի տալ, իրենց քյարը «գցել-բռնել» ու մեկ էլ՝ կապիտուլյանտի դեմը անագե զինվորիկի նման կանգնել: Ի՜նչ բանակ, ի՜նչ երկիր, ի՜նչ պետություն…

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը