Ռուսաստանը կողջունի ԵՄ-ի միջնորդական ջանքերը Ղարաբաղի շուրջ բանակցություններում. Պեսկով
Ռուսաստանը պատրաստ Է ողջունելու Եվրամիության երկրների միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա համաձայնությունների իրագործմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հուլիսի 21-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Եթե միջնորդական ջանքերը բերում են կայունություն, կանխատեսելիություն եւ օգնում են գոյություն ունեցող համաձայնությունների իրագործմանը, ապա դրանք կարելի Է միայն ողջունել: Ամբողջությամբ վերցված այդ ուղղությամբ աշխատանքն ընթանում Է ոչ վատ»,-ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով Եվրամիության երկրներից հնչած հայտարարությունները՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների եռակողմ ձեւաչափին մասնակցելու մտադրությունների մասին:
Պեսկովը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայամնավորվածություններին հնարավոր է եղել հասնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործադրած ջանքերի շնորհիվ: «Նա մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հիմա զբաղված ենք ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, կյանքի կոչման հարցերով»,-ասել է Պեսկովը: