Լրահոս

21.07.2021 13:29


«Պատիվ ունեմ»-ը կվերցնի պատգամավորական մանդատները

«Պատիվ ունեմ»-ը կվերցնի պատգամավորական մանդատները

«Պատիվ ունեմ» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները։ Այս մասին Tert.am-ին հայտնեց դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ դաշինքի անդամներից որևէ մեկը ինքնաբացարկ չի հայտնել և չի նախատեսվում։

Այսպիսով՝ խորհրդարան կանցնեն «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի առաջին 7 թեկնածուները․

1. Արթուր Վանեցյան

2. Տարոն Մարգարյան

3. Աննա Մկրտչյան

4. Իշխան Զաքարյան

5. Հայկ Մամիջանյան

6. Թագուհի Թովմասյան

7. Տիգրան Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը