Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության Ստամբուլի պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն վիճակագրական տվյալներ է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով հարուցված քրգործերի մասին։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ այդ քրգործերից 290-ը հարուցվել է անչափահաս քաղաքացիների դեմ։ Ընդ որում նրանցից 84-ը եղել են 12-15 տարիքային խմբի, իսկ 206-ը 15-18 տարիքային խմբի անչափահասներ։
Թուրք պատգամավորը խստորեն քննադատել է երկրի դատաիրավական համակարգին՝ անչափահասներին հետապնդելու և թիրախավորելու համար։
Էրդողանը դատի է տվել 290 անչափահաս քաղաքացիների

Աղբյուրը՝ ermenihaber.am