Դատարանը փոխեց Չարչյանի խափանման միջոցը․ նա ազատ կարձակվի (տեսանյութ)
«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանն ազատ կարձակվի: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարեց Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը:
Գրավի չափ է սահմանվել 15 մլն ՀՀ դրամը:
Գրավը վճարելուց հետո Արմեն Չարչյանն ազատ կարձակվի: