Աշխարհ

21.07.2021 15:45


Վրաստանում կորոնավիրուսի 2415 նոր դեպք է հաստատվել

Վրաստանում կորոնավիրուսի 2415 նոր դեպք է հաստատվել

Հուլիսի 21-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2415 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 943 մարդ, մահացել է 26 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 393 360, այստեղից ապաքինվել է 368 073 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 618:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 37 627 փորձարկում, այդ թվում 21 135-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 16 492-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 6.42% է, վերջին 14 օրվանը՝ 5,03%, վերջին 7 օրվանը՝ 5.53%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 374 685 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 6 586 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 70 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 584 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 183 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը