Լրահոս

21.07.2021 10:48


2 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 220 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

2 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 220 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 220 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227936-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5686-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 56 է, ընդհանուր առողջացածներինը՝ 218 585, փաստացի բուժվողներինը՝ 3665: Մեկ օրում արվել է 4875 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 282 345 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը