Կրակոցներ՝ Երևանից ընդամենը 60 կիլոմետր հեռավորության վրա․ ի՞նչ իրավիճակ է Երասխում (տեսանյութ)
Երևանից ընդամենը 60 կիլոմետր հեռավորության վրա մինչև գիշերը ժամը 2-ը ինտենսիվ դիրքային մարտեր են ընթացել։ Մինչև հիմա էլ երևում են մարտերի հետևանքով առաջացած հրդեհի ծխացող մնացորդները։
Հատկապես տարեց գյուղացիների մեջ դեռ թարմ են 90–ականներին այստեղ ընթացած թեժ մարտերի տեսարանները։ Թեև Երասխի վրա կրակում են արդեն չորս օրից ավելի, սակայն գիշերային կրակահերթերը տարեցներին մի պահ 90–ականներն են հիշեցրել։
Գյուղի ամեն քայլափոխ տեսանելի է թշնամու համար, ամեն ինչ դիտարկվող տեղամասում է։ Երկու կողմից թշնամական դիրքեր են։ Երեկվա մարտերի պատճառն այն է, որ ադրբեջանցիները, ըստ գյուղացիների, պահանջում էին հեռացնել դիրքերից հայկական դրոշը, քանի որ այն իբր գտնվում է ադրբեջանական տարածքում։ Հետո էլ սկսվել է կրակահերթը։
Մարտերի ընթացքում վիրավորվել է նաև Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը։ Գյուղացիները պատմում են, որ գնացել էր դիրքեր, զինվորներին օգնության։
Կրակոցներ այսօր լսվել են առավոտյան կողմ։ Սակայն ժամը 7-ից հետո որևէ կրակոց չի եղել։ Ի դեպ, ճանապարհին մեր նկարահանող խումբը նկատեց ռուսական զինտեխնիկա, որը շարժվում էր հենց այդ հատված, նաև հենց Երասխում կար հերթապահող զինտեխնիկա, կրկին ռուսական դրոշի ներքո։

Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուրը՝ tert.am