Քաղաքական

20.07.2021 23:06


2200 քաջարանցի պահանջում է ազատել Մանվել Փարամազյանին

2200 քաջարանցի պահանջում է ազատել Մանվել Փարամազյանին

Yerkri.am-ը գրում է․ «Քաջարան քաղաքի բնակիչների 70 տոկոսից ավելին ցանկանում է ազատության մեջ տեսնել իրենց առաջնորդին՝ Մանվել Փարամազյանին։ Քաջարանը ասես գլխատված է․ Yerkri.am-ի հետ զրույցում ասաց Քաջարանի բնակչուհի Շողիկ Շահնազարյանը։

Տիկին Շողիկի նախաձեռնությամբ է հուլիսի 18-ից Քաջարանում մեկնարկել ստորագրահավաք՝ հաջակցություն քաղաքապետ Մանվել Փարամազյանի։ Այս պահի դրությամբ ստորագրահավաքին մասնակցել է 2200-ից ավելի քաջարանցի։ Քաջարանցիները պնդում են, որ Փարամազյանի կալանավորումն անարդարացի է, եւ պահանջում են ազատ արձակել իրենց համայնքապետին։

«Մարդիկ մեծ ոգեւորությամբ աջակցում են համայնքապետ Փարամազյանին՝ հարգելով նրա անձն ու կատարած աշխատանքը։ Քաղաքն ասես գլխատված լինի։ Գտնում ենք, որ քաղաքապետի կալանավորումն ապօրինի է։ Քաջարանցիները, սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց զայրույթն են հայտնում Փարամազյանին կալանավորելու առնչությամբ։ 2 օրվա մեջ 2200-ից ավելի քաջարանցի միացավ ստորագրահավաքին»,-ասաց ստորագրահավաքի կազմակերպիչը։

Նրա խոսքով՝ ստորագրահավաքը իշխանության դեմ բողոք չէ, ասում է՝ ընտրվել ե՞ն, շատ բարի, թող աշխատեն, բայց միաժամանակ չխանգարեն քաջարանցիներին։ «Մենք ցույցերի կողմնակից չենք, ոչ մեկի դեմ ոչինչ չենք պատրաստվում անել, սա քաղաքակիրթ ստորագրահավաք է՝ քաղաքի առաջավոր հանրության կողմից։ Ըստ երեւույթին, կփորձենք ստորգրությունների մեկ օրինակ ուղարկել Փարամազյանի փաստաբանին, մյուսն էլ՝ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին»,-հավելեց զրուցակիցս։

Նշենք, որ ստորագրահավաքը մեկնարկել է հուլիսի 18-ի վաղ առավոտից»։

Այս խորագրի վերջին նյութերը