Քաղաքական

20.07.2021 22:03


Ալեքսանդր Խաչատուրյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԿԸՀ

Ալեքսանդր Խաչատուրյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԿԸՀ

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով է ներկայացվել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դշինքում ընդգրկված Ալեքսանդր Խաչատուրյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինստիտուցիոնալ ընդդիմության գործունեությունը ենթադրում է ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական աշխատանք։ Ներկա պահին ինձ ավելի շատ տեսնում եմ խորհրդարանից դուրս և կենտրոնանալու եմ հենց արտախորհրդարանական հարթության վրա, քանի որ այնտեղ ևս հսկայական աշխատանքի կարիք կա։

Գաղափարները շատ են, և բոլորդ դրանց մասին կտեղեկանաք առաջիկայում։

Ամեն ինչ լավ է լինելու»:

Այս խորագրի վերջին նյութերը