Քաղաքական

20.07.2021 15:30


«Կրակոցները մեզ համար սովորական են դարձել, կրակոցի ձայներ լսելուց ոչինչ չենք անում, կանգնում ու սպասում ենք, թե ինչ կլինի». Նորաբակի գյուղապետ

«Կրակոցները մեզ համար սովորական են դարձել, կրակոցի ձայներ լսելուց ոչինչ չենք անում, կանգնում ու սպասում ենք, թե ինչ կլինի». Նորաբակի գյուղապետ

168.amի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ղեկավար Վազգեն Ասատրյանն ասաց, որ թշնամու արձակած կրակոցների ձայնը Նորաբակում էլ է լսվում, սակայն թույլ, քանի որ սարերում են կրակում։

«Մասնավորապես երեկ կրակոցների ձայնը թույլ ենք լսել, սարերում են կրակում, թուրքն է, էլի, կրակում է, ի՞նչ իմանամ՝ որտեղից կամ որ ուղղությամբ է կրակում։ Ճիշտ է, բնակիչներն իրենց առօրյա հոգսերով ու աշխատանքով են, բայց դե անհանգիստ են, թշնամին իրենցից այդքան էլ հեռու չէ, չգիտեմ՝ ինչ է լինելու վերջը։ Եթե իմանայի՝ ինչպես պետք է այս վիճակից դուրս գանք, հարցը շուտ կլուծեի, բայց իսկապես չգիտեմ։ Այդ կրակոցները մեզ համար արդեն սովորական են դարձել, կրակոցի ձայներ լսելուց՝ էլ ոչինչ չենք անում, կանգնում ու սպասում ենք, թե ինչ կլինի»,-նշեց Վազգեն Ասատրյանը։

Ըստ նրա, մինչև այս պահը գյուղից որևէ ընտանիք չի հեռացել, բայց չգիտի, թե որոշ ժամանակ անց ինչ կլինի։

«Այսօր բնակիչները չեն կարողանում իսկի իրենց խոտը հավաքեն, բոլոր դաշտերը մնացել են թշնամու հսկողության տակ, ինչ էլ մնացել է մեզ մոտ, գտնվում է ուղիղ նրանց թիրախում։ Ինչ վերաբերում է գարու և ցորենի բերքահավաքին, դեռ չենք սկսել, այդ դաշտերը համեմատաբար թշնամու դիրքերից հեռու են»,-հավելեց նա։

Այս խորագրի վերջին նյութերը