Մեկնաբանություն

20.07.2021 14:22


Երասխի կրակոցներն ու նիկոլի կաղկանձը. «ապագա կա» քվեարկելու արդյունքը

Երասխի կրակոցներն ու նիկոլի կաղկանձը. «ապագա կա» քվեարկելու արդյունքը

Ինչ-ինչ, բայց Երասխում նիկոլ փաշօղլու «ապագա կա»-ի համար քվեարկած 266 երասխցիների համար իրենց ընտրած «ապագան» շատ ավելի վաղ վրա հասավ, քան անգամ՝ քվեարկության հրապարակված արդյունքներով ձևավորված ԱԺ-ի առաջին նիստը: Այն, որ «ապագա կա»-ն, նիկոլ փաշօղլու համար քվեարկելու դեպքում հենց այդպիսին է լինելու, ոչ միայն երասխցիներին, այլև ՀՀ բոլոր ընտրողներին մի քանի ամիս շարունակ համբերատար բացատրում էին հազարավոր մարդիկ: Իրենք ընտրեցին իրենց գլխին թուրքական արկերի ու ականների պայթյունների, իրենց տների ավերվելու տարբերակը: Սրանք չոր փաստեր են ու դառը իրականություն, այլ ոչ թե մարդկային հիմարության վրա չարախնդում կամ հույզերի արտահայտում:

Իրականությունը դա՛ է:

Իրականությունն այն է, որ դեմները կզած ու իրենց մաշիկները լիզող, հողատու-կապիտուլյանտ նիկոլ ունենալով ոգևորված` ադրբեջանաթուրքական տանդեմը ձգտում է զարգացնել իր անեքսիան: Դրա հիմնական ուղղությունը Սյունիքը, ավելի ճիշտ՝ Հայաստանի հարավը մնացած հատվածից կտրելն է, Երևանը շրջափակելը, զուգահեռ՝ Հյուսիս-արևելքը և Գեղարքունիքի արևելյան մասը կրծել-պոկելը: Քավ լիցի, դրա համար թուրքերը նիկոլի ու նիկոլականների նման գերվստահելի դաշնակիցներ ունեն:

Լավ, թուրքերը վրա են տալիս: Իսկ ի՞նչ է անում նիկոլ հողատուն՝ Երասխի վրա թուրքական հարձակման հետ կապված:

Աղմուկ-աղաղակը, հայ-հավարը, կարելի է ասել՝ կաղկանձը դրել են, հատկապես երկրորդ-երրորդ էշելոնի նիկոլականները, ասենք, ինքը՝ նիկոլն էլ (եվրո-քեռու հետ հանդիպման ժամանակ ասածները, օրինակ), թե՝ հասե՜ք, թուրքերը վրա են տալիս, սրում են իրավիճակը, ֆլան-ֆստան:

Մինչդեռ, նրա կաղկանձը ոչ միայն անտանելի է, այլև անընկալելի: Ի վերջո, նիկոլ հողատուն ինքն է իր ձեռքով, իր վարած հակահայ քաղաքականությամբ գործնականում վարի տվել այն ամենը, ինչով կամ ինչի շնորհիվ Հայաստանը կարող էր դիմադրել:

Դե՝ բանակի մայրիկն ու հայրիկը լացացրել են, պետական կառավարման համակարգը՝ կործանել, բարոյալքել և փսորել են հասարակությունը, տնտեսությունն ուղղակիորեն ոչնչացրել են: Ամբողջ հույսներն այն է, թե եվրոպաներից ողորմություն կտան, քրեական մտածողությամբ յուրային օլիգարխները փող կգցվեն ու նման բաներ: Նիկոլական ամբողջ տնտեսական «քաղաքականությունը» խարսխվում է այն տխմար մոտեցման վրա, թե հեսա թուրքերը ու ադրբեջանցիները ճամփեքը կբացեն, հարյուրամյա խաղաղություն կհաստատվի, իրենք էլ թուրքական զիբիլով (մի նախարար-քյաբաբ բերող կա) առուտուր անելով իրենց արդեն քերած միջոցները հա կավելացնեն ու կավելացնեն:

Եվ Երասխի ուղղությամբ ադրբեջանաթուրքական կրակոցները, արկակոծումը և նման ագրեսիվ դրսևորումները լավագույնս ապացուցում են, որ նիկոլ հողատուի հանճարեղ մոտեցումները լիովին իրականանում են, բայց տրամագծորեն հակառակ ուղղությամբ:

Այնպես որ, այո, «ապագա կա»... թուրքական ռումբերի տակ, նիկոլի կաղկանձն էլ որպես լրացուցիչ պատիժ՝ տվյալ հակահայ «չաքուջին» ընտրելու համար:

Ի դեպ, «չաքուջի» մասին:

Նույն այն ժամանակ, երբ թշնամին փորձում է շարունակել իր առաջխաղացումը, սրել իրավիճակը, գործնականում՝ շարունակել պատերազմը և գրավել ամբողջ Հայաստանը, առնվազն՝ կտրել Սյունիքն ու Հայաստանի ներքին կենսական ճանապարհները (շրջափակել ներսից), ահա հենց այդ նույն ժամանակ նիկոլ փաշօղլին հարձակվում է... քաղաքական ընդդիմախոսների վրա: Ավելին, այսօր նիկոլի անձնական հրամանով, բացարձակապես ապօրինի ու ավազակաբարո եղանակներով, դրսևորելով օրինակելի ենիչերիական մանկուրտիզմ, կալանավորվում են, օրինակ, Սյունիքի այն համայնքապետերը, որոնք պատերազմական օրերին կա՛մ իրենց ջոկատներով ու անձամբ կռվել են թուրքերի դեմ, կա՛մ գործնական մասնակցություն են ունեցել տվյալ համայնքի աշխարհազորի գործունեության ապահովմանը:

Ի դեպ, ոչ այնքան շատ վաղուց՝ մի 100 տարի առաջ, 1921 թվի փետրվարին, հայ համարվող բոլշևիկները կամ նրանց ուղիղ ցուցումով Երևանի բանտում կացնահարելով սպանում էին Սարդարապատի ճակատամարտի հերոսներին:

Հա, մի բան էլ: Այս անգամ նաև՝ հուզական: Այն ճղճիմությունը, որ նիկոլի ու աննայի անձնական հրամանով, ոստիկանական համազգեստով ենիչերին դրսևորեց Գեղամ Նազարյանի նկատմամբ, ուղղակի վկայություն է նիկոլի՝ բացարձակ ոչնչություն լինելու մասին: Իսկ իրենց մենթ-ենիչերուն նիկոլի հրամանը եղել է այն, որ միտումնավոր սպանեն Գեղամ Նազարյանին՝ գլուխը խփեն ասֆալտին...

Նշեմ, որ Գեղամ Նազարյանը ոչ միայն պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրն է: Ավելի ճիշտ, այսպես ասեմ՝ հանուն հայրենիքի զոհված Աբգարի մանկության խաղընկերները նիկոլի երեխաներն են եղել: Բա ո՞վ է այդքանից հետո նիկոլը, եթե ոչ եղկելի ոչնչություն, ոչ միայն քաղաքական, այլև ամենապարզ՝ մարդկային հարթության վրա:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը