Դատարանը մերժեց Վազգեն Մանուկյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանների միջնորդությունը (տեսանյութ)
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում տեղի է ունեցավ Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստ։
Վազգեն Մանուկյանը ներկա էր նիստին։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Վազգեն Մանուկյանն այս քրեական գործն ու իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակել։
Պաշտպանները դատարանին միջնորդեցին՝ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին վերացնել։ Դատարանը մերժեց միջնորդությունը։
Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին։