Քաղաքական

20.07.2021 13:49


ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

«Խորապես մտահոգիչ զարգացումները շարունակվում են Հայաստանի ու Ադրբեջանին պետական սահմանին: Նախքան նոր զոհերի գրանցումը զսպվածության, սահմանային հարցերում կառուցողական ներգրավվածության կոչը կրկնում ենք: Եվրամիությունը պատրաստ է աջակցել կողմերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Տոյվո Կլաարը:

Այս խորագրի վերջին նյութերը