Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար, հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած Ռադիկ Օղիկյանին վիրահատել են, նրա ինքնազգացողությունը լավ է:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Օղիկյանի հորեղբորորդին՝ Արթուր Օղիկյանը:
«Լավ է իր առողջական վիճակը, նորմալ է ամեն ինչ: Լավ է զգում իրեն»,-ասաց Արթուր Օղիկյանը՝ հայտնելով, որ նրան վիրահատել են առավոտյան:
Երասխի համայնքապետը «Աստղիկ» ԲԿ-ում է: Թե դեռ ինչքան կմնա այնտեղ, հորեղբորորդին ասել չկարողացավ:
Արարատի հիվանդանոցի տնօրեն Արայիկ Սարդարյանն ավելի վաղ հայտնել էր, որ Արարատի մարզի Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հակառակորդի կրակոցների արդյունքում վիրավորում է ստացել թևի շրջանում: Համայնքապետին «Աստղիկ» ԲԿ էին տեղափոխել գիշերը:
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում էր լարված մնալ: ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացրել է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
Երասխի համայնքապետին վիրահատել են
Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար, հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած Ռադիկ Օղիկյանին վիրահատել են, նրա ինքնազգացողությունը լավ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Օղիկյանի հորեղբորորդին՝ Արթուր Օղիկյանը: