Լրահոս

20.07.2021 11:38


3 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 194 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

3 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 194 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 194 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227 716-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5684-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 102 է, ընդհանուր առողջացածներինը՝ 218 529, փաստացի բուժվողներինը՝ 3503: Մեկ օրում արվել է 6299 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 277 470 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը