Լրահոս

19.07.2021 21:51


Շիրակում բախվել են КамАЗ-ն ու Opel-ը, որը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Շիրակում բախվել են КамАЗ-ն ու Opel-ը, որը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում բախվել են Գուսանա գյուղի բնակիչ, 61-ամյա Սեյրան Հարությունյանի վարած КамАЗ մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 36-ամյա Էդվարդ Մկրտչյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ վարորդ Է․ Մկրտչյանն ու նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Սահականուշ Սահակյանը, Երևանի բնակիչ, 22-ամյա Անահիտ Մարգարյանը և Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Զավեն Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը