Քաղաքական

19.07.2021 20:58


Սահմանամերձ Կութ համայնքում կրակոցներ են լսվել

Սահմանամերձ Կութ համայնքում կրակոցներ են լսվել

Երեկ երեկոյան ժամը 22.00-ի սահմաններում կրակոցներ ձայներ լսեցինք, դուրս եկանք բակ տեսնենք, թե ինչ է։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Գեղարքունի մարզի Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը։

«Հետո ոչ մի արձագանք, այդպես էլ չիմացանք ինչ էր, օդ են կրակել ինչ են արել, ոչ մի պատասխան չեղավ»,–հայտնեց նա և ասաց, որ դա ինքնաձիքի կրակոց չէր, այլ «ԴՇԿ»-ի։

«Մյուս գյուղացիներն էլ էին լսել, զանգեցին ասացին, ասացի հա ես էլ եմ լսել»,–հավելեց նա և նշեց, որ իրավիճակը ներկայումս հանդարտ է։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը, խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ հատելով Հայաստանի սուվերեն տարածքը։ Նրանք մինչ օրս չեն հեռացել այդ տարածքներից։ Նշենք, որ այս ընթացքում ադրբեջանցի և հայ զինվորականների, ինչպես նաև բնակիչների միջև բազմաթիվ միջադեպեր են գրանցվել։

Այս խորագրի վերջին նյութերը