Դիմորդի մոտ հայտնաբերում ենք հեռախոսներ, էլեկտրոնային սարքեր. երբեմն 1-2 օրով վարձով են վերցնում այդ սարքերը. Նասիբյան
Արդեն մեզ համար սովորական է դարձել, որ դիմորդի մոտ հայտնաբերում ենք հեռախոս, էլեկտրոնային այլ սարքեր, որոնք ամրացված են լինում մարմնի տարբեր մասերին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, ասուլիսի ժամանակ նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
«Իրենք երբեմն նույնիսկ այդ սարքերը վարձով են վերցնում: Համապատասխան գումարը մուծում են, 1-2 օրով օգտագործելու համար: Նման դեպքերը նախկինում ավելի շատ էին:
Նախկինում լինում էր, որ դիմորդը քննական կենտրոն գալիս էր 3 հեռախոսով. մեկը հանձնում էր, երկրորդը իբր հայնաբերում էինք մենք, մտքովդ չի անցնում, որ կարող է ունենալ 3-րդ, 4-րդ հեռախոսներ: Հիմա այդ դեպքերը քչացել են, կարծում եմ՝ անցել են ավելի բարձր տեխնոլոգիաների»,-ասաց նա:
Նասիբյանը նաեւ նկատեց, որ վերջին քննությունների ժամանակ հայտնաբերել են մի նոր միտում, երբ դիմորդները ստանում են SMS-ներ այս կամ այն գնահատականով, բայց իրականում դա ոչ մի կապ չունի ԳԹԿ գնահատականի հետ:

Աղբյուրը՝ news.am