ՍԴ-ն խափանեց ՀՀ-ում ժողովրդավարության պաշտպանությունը․ Սոս Հակոբյան
ՍԴ-ն ոչ թե մերժեց ընդդիմության դիմումը և խափանեց նրա սպասելիքները, այլ խափանեց ՀՀ-ում ժողովրդավարության պաշտպանությունը։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Սոս Հակոբյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի կողմից ԱԺ արտահերթ ընտրությունները անվավեր չճանաչելու որոշմանը։
Նրա դիտարկմամբ՝ եթե անգամ ՍԴ-ն բավարարեր ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջը, չէր լուծի քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության հարց, քանի որ դրանից երկուսի դեպքում կլինեին նոր ընտրություններ, կամ երկրորդ փուլի անցկացում, իսկ եթե, օրինակ, ԸՕ որոշակի դրույթներ հակասահմանադրական ճանաչվեին, ապա, հնարավոր է, իրականացվեր մանդատների բաշխում․
«Անգամ մանդատների վերաբաշխման տարբերակը եթե դիտարկենք, հավանաբար, կլիներ այնպես, որ ընդդիմությունն ունենար ավելի ուժեղ լծակներ, բայց ընդդիմությունը ՍԴ-ի «հույսին չէր»՝ իր քաղաքական հարցերը լուծելու համար։ Ընդդիմությունը, անկախ ՍԴ որոշումից, գծում է իր գործունեության նոր պլաններ, բայց ՍԴ-ն կարող էր սահմանել՝ ՀՀ-ում ընտրությունների ժամանակ ինչ է կարելի, ինչ՝ ոչ»,-ասաց նա։
Հակոբյանը նշեց՝ սպասում էին, որ ՍԴ-ն, ազատ ընտրությունների անցկացման սկզբունքից ելնելով, կասեր, որ ՀՀ-ում չի կարելի սպառնալիքներով, հայհոյախոսություններով լցված ընտրություններ անցկացնել։
«Մեր խնդիրն այն է, որ թույլ չտանք ՀՀ-ի խարխլումը, պահպանենք օրինականությունը և ստիպենք իշխանությանը լինել այդ դաշտում։ Ընդդիմության առաջին անելիքներից է հանրության ճնշման շնորհիվ ու իր բոլոր լծակներով կանգնեցնել այս պատուհաս իշխանությանը՝ թույլ չտալով պետականակործան հերթական քայլը կատարել»,-ասաց նա։
Ըստ Հակոբյանի՝ քարոզարշավի ընթացքում, գուցե ժամանակի սղության պատճառով, ընդդիմությունը չկարողացավ շատ շփվել մարդկանց հետ, ներկայացնել, թե ինչ է ուզում, և պետք է աշխատի այդ ուղղությամբ։
««Պատիվ ունեմ» դաշինքը լինելու է ռադիկալ ընդդիմություն՝ քաղաքական իմաստով, բովանդակային առաջարկներով, քննադատություններով և օրակարգով է աշխատելու։ Ցանկացած եղանակով, նաև՝ կոշտ բառապաշարով, փողոցային պայքարով, հավանաբար՝ նաև խորհրդարանական լծակներն օգտագործելով՝ «Պատիվ ունեմ» դաշինքը իր տեղը ցույց է տալու այս իշխանությանը և լինելու է մաքսիմալ արդյունավետ։ Իշխանության հետ համագործակցություն չի կարող լինել»,-ասաց նա։
Անդրադառնալով անվտանգային հարցերին՝ Հակոբյանն ասաց, թե Նիկոլ Փաշինյանն ընդունեց, որ այն կեղծ թեզը, թե ՔՊ-ն ունակ է խաղաղության տարածաշրջան բացել տարածաշրջանում, գլխովին ջախջախված է։ «Կեղծ թեզը, թե Նիկոլն իր խաղաղասիրական կեղծ օրակարգով այլևս թույլ չի տալու, որ պատերազմ լինի, պայթեց, և մեր հանրությունը պետք է սրա վրա ուշադրություն դարձնի։ Այս իշխանությունների համար անվտանգության ապահովումը երբեք չի եղել գերակայություն»,-ասաց նա։

Աղբյուրը՝ tert.am