Աշխարհ

19.07.2021 18:54


Չինաստանում գրանցվել է կապիկի վիրուսից մարդու մահվան առաջին դեպքը

Չինաստանում գրանցվել է կապիկի վիրուսից մարդու մահվան առաջին դեպքը

Չինաստանում արձանագրվել է մարդկանց շրջանում կապիկի B վիրուսից մահվան առաջին դեպքը (B Virus): Ինչպես հայտնում է Global Times-ը, խոսքը 53-ամյա անասնաբույժի մասին է Պեկինից:

Նշվում է, որ չինացին մարտի սկզբին երկու կապիկի դիահերձում է իրականացրել իր հետազոտական գիտափորձի շրջանակում: Մեկ ամիս անց նրա մոտ սրտխառնոցի և տենդի ածտանշաններ են ի հայտ եկել: Վերջինս մահացել է մայիսի 27-ին:

Ուսումնասիրությունը հաստատել է, որ անասնաբույժը վարակված է եղել կապիկի B (BV) վիրուսով: Նախկինում Չինաստանում այդ վիրուսից մահացության և անգամ վարակման կլինիկորեն արտահայտված դեպք չէր գրանցվել:

Հաղորդվում է, որ տղամարդու հարազատների մոտ այդ վիրուսը չի հայտնաբերվել:

Կապիկի վիրուսի մասին հայտնի է դարձել 1932 թվականին: Այն կարող է փոխանցվել կապիկի հետ անմիջական շփման պարագայում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը