Քաղաքական

19.07.2021 09:10


Առանց նրա Քաջարանը համարվում է գլխատված քաղաք. ստորագրահավաք` ի աջակցություն Մանվել Փարամազյանի (տեսանյութ)

Առանց նրա Քաջարանը համարվում է գլխատված քաղաք. ստորագրահավաք` ի աջակցություն Մանվել Փարամազյանի (տեսանյութ)

Վաղ առավոտից Քաջարանում ստորագրահավաք է սկսվել՝ հաջակցություն համայնքապետ Մանվել Փարամազյանի։ Համաքաղաքացիների կարծիքով՝ նրա կալանավորումը անարդարացի է, պահանջում են ազատ արձակել իրենց համայնքապետին։

«Իր աշխատանքոեվ ապացուցել է իր հայրենասեր լինելը, 44-օրյա պատերազմի ընթացքում կամավոր պայքարել է հանուն մեր պետության անվբտանգ սահմանների: Առանց նրա Քաջարան քաղաքը համարվում է գլխատված քաղաք»,-ասաց բնակիչներից մեկը:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

Մանրամասները` տեսանյութում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը