Քաղաքական

18.07.2021 23:39


Գռզոյի որդին Ամիրյան փողոցում կրակել է մի երիտասարդի ուղղությամբ

Գռզոյի որդին Ամիրյան փողոցում կրակել է մի երիտասարդի ուղղությամբ

Հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) որդին՝ Ալբերտ Սուքիասյանը, Ամիրյան փողոցում վիճել և կրակել է մի երիտասարդի ուղղությամբ։ Թիկնապահները վիրավոր տղային դրել են իրենց մեքենան և տեղափոխել էլիտար հիվանդանոցներից մեկը:

Մեր տեղեկություններով՝ Ամիրյան փողոցի վրա գտնվող լիբանանյան ռեստորան/բիսրոյի դիմաց է տեղի ունեցել դեպքը: Գռզոյի տղան վրացական համարներով մոտ 400 հազար դոլար արժեցող Ֆեռարիյով անմիջապես հեռացել է դեպքի վայրից:

Ռեստորանի մատուցողներից մեկը նկարահանել է միջադեպը, սակայն ոստիկանությունը տղային բերման է ենթարկել և առգրավել հեռախոսը: Հավանաբար ծածկադմփոց պիտի անեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը