Լրահոս

18.07.2021 15:43


Կոտայքում 37-ամյա տղամարդը ավտոմեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջի վրա և նետվել կամրջից

Կոտայքում 37-ամյա տղամարդը ավտոմեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջի վրա և նետվել կամրջից

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:10–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժնից, որ ոստիկանությունում ստացված տեղեկություններով՝ մի քաղաքացի Նոր Հաճնի կամրջից նետվել է, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ըստ կայքի՝ բարդ տեղանքում որոնողական աշխատանքներ կատարելու համար ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Գիշերը բարձր ռելիեֆի և մթության պատճառով որոշում է կայացվել որոնողական աշխատանքները մինչև լույսը բացվելը դադարեցնել: Առավոտյան ժամը 06:00-ից փրկարարներն ու ոստիկանության Կոտայքի բաժնի, ոստիկանության Բյուրեղավանի և Նոր Հաճնի բաժանմունքների ծառայողները շարունակել են որոնողական աշխատանքները և դժվարանցանելի տեղանքում հայտնաբերվել է տղամարդու դին:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Մհեր Կ.-ն էր, որն իրեն պատկանող Վոլգա մակնիշի ավտոմեքենան կայանել է կամրջի վրա, ապա նետվել:

Այս խորագրի վերջին նյութերը