Աշխարհ

17.07.2021 19:36


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1808 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1808 նոր դեպք

Հուլիսի 17-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1808 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 361 մարդ, մահացել է 22 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 386 195, այստեղից ապաքինվել է 363 318 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 538:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 34 979 փորձարկում, այդ թվում 19 711-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 15268-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 5.17% է, վերջին 14 օրվանը՝ 4,5%, վերջին 7 օրվանը՝ 4.86%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 345 295 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 10 492 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 53 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 135 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1008 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը