Մեկնաբանություն

17.07.2021 21:10


Թշնամու առաջ՝ կուռկուռի թրջված ձագ, ներսում՝ ուլտրա-ագրեսիվ գեհենի դեսպան

Թշնամու առաջ՝ կուռկուռի թրջված ձագ, ներսում՝ ուլտրա-ագրեսիվ գեհենի դեսպան

Մի այդպիսի թյուրիմացություն կա. «քաջ» Նազար ֆոն փաշալիև: Ոմանք դրան դիմում են «Նիկոլ Փաշինյան»: Կան ավելի աներես-ազգուրացները, որ դրան նույնիսկ «պարոն վարչապետ» են ասում: Մի բացարձակ ստահակ, հակահայ, սատանա, ավելի ճիշտ՝ գեհենի դեսպան:

Դա, ուրեմն, այն օրը, իր մահիկին, իբր, արձագանքում էր Ալիևի ագրեսիվ հայտարարություններին: Դե, գիտեք, Ալիևը հայտարարել է, թե «Հայաստանը Ադրբեջան է և՝ վերջ»: Բառացի ուրիշ բան է ասել, մասնավորապես, սպառնացել է զավթել Սյունիքը, Վայոց ձորի մարզը, Գեղարքունիքը, Տավուշը, նաև՝ Երևանը: Եվ ահա, «քաջ» Նազար ֆոն փաշալիևը՝ իր մանկլավիկների առաջ, կառավարության նիստերի դահլիճի ծանրամեծ սեղանին կռթնած, արձագանքո՜ւմ է: Ի՞նչ է ասում: Թե բա՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացո՜ւմ, աշխատանքային խո՜ւմբ, Հայաստանը շարունակում է աշխատե՜լ էդ խմբում, ամեն ինչ պիտի անեն (յանմ ինքն ու իր դավաճանաթիմն, էլի), որպեսզի ճեղքեն Հայաստանի շրջափակո՜ւմը…

Մի խոսքով՝ մե ուլտրա խաղաղասիրական, մե հեզիկ-նազիկ, մե թավշյա էլ չէ, այլ սուպեր-մետաքյա արձագանք: Բնականաբար, ո՛չ մի թթու խոսք իր սիրելի «կիրթ ու կառուցողական» գործընկեր, եթե ոչ՝ գործատու Ալիևի հասցեին: Դե հին ասույթ է՝ «էն ջրհորից որ խմում ես, մեջը մի թքի»: Էս նիկոլոզն էլ, չնայած իր համակողմանի փնթիությանն ու փառչակությանը, այնուամենայնիվ չի թքում Ալիևի դոլարաջրհորի մեջ:

Առհասարակ, այն, ինչ տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ դուրս է տալիս վերջապետ նիկոլը, բացարձակ տխմարություն է: Հիմնավորենք: Դա, ուրեմն, Հայաստանի կամ ավելի ճիշտ՝ Հայաստանի մնացորդների հնարավոր գոյությունն ու զարգացումը բերում-շաղկապում է տարածաշրջանային այնպիսի կոմունիկացիաների «բացման» և գործելու հետ, որոնք Հայաստանի գրավումն ու ոչնչացումը պլանավորած թշնամու տիրապետության տակ են: Այսինքն, ստացվում է, որ «ապագայի» վերաբերյալ նիկոլի ու իր 666 հազար երևակայական «ընտրողների» ամբողջ պատկերացումն ու հնարավորությունն ուղղակիորեն կախված են թուրք-ադրբեջանական տանդեմի քմահաճություններից: Բա դա ապուշություն չէ, ի՞նչ է:

Վերադառնանք նիկոլ վերջապետի՝ առ թշնամին դրսևորած հեզիկ-նազիկությանը: Ուշադրություն է գրավում այն, որ նիկոլը թշնամու առաջ մեկեն վերածվում է կուռկուռի թրջված ձագի, այնպիսի ծուռվիզ, խղճուկ կեցվածք է ընդունում, որ եթե էդ պահին կողքով անցնելիս լինես, խղճահարությունից մղված, երևի մի 250 դրամ կգցես դեմը, որ էդ ողորմելին սովից չմեռնի: Մի խոսքով, Ալիևի դեմը նիկոլը այն ողորմելի դիրքով է հանդես գալիս, որը բնորոշելու համար ժողովուրդը գործածում է «մատաղի ուլ» արտահայտությունը:

Բայց, ահա այդ բոմժակերպ «մատաղի ուլ» կուռկուռի ձագը մի անզուսպ ազրայիլ է կտրում Հայաստանի ներսում: Մի ուղղակի կատաղած մարդակեր, մի հրեշ, մի նեռ, մի գեհենի դեսպան, մի կրակ: Չաքուջով սպառնում է սպանել մարդկանց, իր, այլևս անկասկա՛ծ՝ թուրք ու ենիչերի մենթերի միջոցով կատաղած շան նման վրա է պրծնում մարդկանց վրա, հալածանքներ ու քաղաքական հետապնդումներ, ձերբակալություններ ու կալանավորումներ, քաղաքական սպանություններ ու հաշվեհարդարներ: Մի խոսքով՝ մի բացարձակ հրեշ, հայատյաց ու հայահալած մի համիդ ու թալեաթ է դառնում էս եղկելի «կուռկուռը»:

Սկզբունքորեն, նրա ու նրա մենթերի միջոցով, Ալիևը անում է այն, ինչ պետք է իրեն. ներսից ոչնչացնել Հայաստանը, Հայաստանի ներսում հետապնդումների ու ազատազրկումների ենթարկել առավել դիմադրողունակ, դիմադրություն կազմակերպելու ընդունակ անձանց, այնպես, որ վաղը, մյուս օրը, արդեն առանց կռիվ-ղալմաղալի, ինքն ու իր «եղբայր» նիկոլը գրկախառնվեն Էրիվանի կենտրոնում ու շարունակեն հռհռալ հիմարացած հայերի վրա, որոնց ներկայացուցիչները բոլոր հնարավոր ու անհնար եղանակներով կպաշտպանեն իրենց ապօրինի կառուցած գարաժը, բայց այ, եթե աչքների առաջ սեփական պետությունն ու երկիրը դավաճանները հոշոտեն, հանկարծ ու հանկարծ «սահմանադրական ճանապարհից» կես միլիմետր չեն շեղվի: Բայց դա արդեն այլ խոսակցության նյութ է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը