Ախթալա քաղաքի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը․ 55-ամյա վարորդը մահացել է
Այսօր` հուլիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա քաղաքի Սվիներ թաղամասի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը։ Ժամանել են ԱԻՆ ՓԾ Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները կողաշրջված վիճակում հայտնված Opel Astra մակնիշի ավտոմեքենայի միջից դուրս են բերել վարորդի դին։
Փաստի առթիվ Քր․ օր․ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ախթալա քաղաքի բնակիչ 55-ամյա Արմեն Սարաջյանն էր։