Բերման է ենթարկվել նաև Para.TV-ի խմբագիր Անժելա Նալբանդյանը
Մեկ անձի ծառայող ոստիկանության աշխատակիցներն այսօր բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել նաև Para.TV առցանց հեռուստատեսության խմբագիր, «Հայաստան» դաշինքի անդամ Անժելա Նալբանդյանին։ Նա 3 ժամ անց ազատ է արձակվել ոստիկանության Մաշտոցի բաժնից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նույն կերպ բերման էր ենթարկվել նաև «Հայաստան»դաշինքի մեկ այլ անդամ` քաղաքագետ Գեղամ Նազարյանը։
Հիշեցնենք՝ ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի` Հայաստան այցին ընդառաջ` ՀՅԴ երիտասարդներն այսօր՝ հուլիսի 17-ին, շարունակել են բողոքի ակցիան, որն սկսել էին երեկ երեկոյան։
Ոստիկանությունը, սակայն, ոչ միայն խոչընդոտել է մի խումբ երիտասարդների՝ բացարձակապես խաղաղ բնույթ կրող ակցիայի իրականացմանը, այլև բիրտ ուժի կիրառմամբ բոլորին բերման է ենթարկել ոստիկանության բաժիններ։

Աղբյուրը՝ yerkir.am