Կարծիք

17.06.2011 19:43


Տեր–Պետրոսյանի նոր կարգախոսի ու չստացված բանակցու– թյունների մասին

Տեր–Պետրոսյանի նոր կարգախոսի ու չստացված բանակցու– թյունների մասին

Արդեն ահագին ժամանակ է ինչ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ որ ազդակներ էր ուղարկում Սերժ Սարգսյանին, իսկ վերջինս էլ իր հերթին տարբեր մարդկանց շուրթերով համապատասխան ազդակներ էր հետ ուղարկում: Խոսքս պատվիրակությունների մակարդակով «երկխոսելու»՝ սերիալի վերածված գործընթացի մասին է։ Այժմ փորձենք հասկանալ, թե ինչն ինչոց է։

Ինչպես հիշում ենք, կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման փուլում Սերժ Սարգսյանն ու ՀԱԿ–ը «երկխոսեցին»։  Ու որպեսզի Ծառուկյանին ապացուցեին, որ ՍերժԼևոն կապն արդեն գոյություն ունի, հուշագրի ստորագրումից մեկ օր առաջ հայտարարությամբ հանդես եկավ Լևոն Տեր-Պետրոսյանի խնամի Դավիթ Շահնազարյանը, ում հայտարարությունից շատ բան պարզ դարձավ: Դա մի ազդակ էր ԲՀԿ ղեկավարին, որ ՀՀ 1–ին ու 3–րդ նախագահները երկուսով պայքարելու են իր դեմ։  Լևոնի խնամու ասածներն ու Սերժ–Լևոն համագործակցությունը Ծառուկյանին հուշեցին, որ պետք է ժամանակավոր դադար վերցնել ու ստորագրել կոալիցիոն հուշագիրը, իսկ հետո արդեն կերևա։

Հիմա դառնանք սերժալևոնական փոխադարձ ազդակներին։ Ի տարբերություն Ծառուկյանի՝ «հիմնադիր» նախագահը դեռ մեկ շաբաթից ավելի է չէր կարողանում հասկանալ Գալուստ Սահակյանի և Կարեն Կարապետյանի հայտարարությունների ու ազդակների իմաստը: Չնայած այս դեպքում գործ ունենք ոչ թե չհասկանալու, այլ այն բանի հետ, որ Տեր–Պետրոսյանին ձեռնտու չէր հասկանալ Սերժ Սարգսյանի թիմակիցների ասածները։

Տեր–Պետրոսյանն իր դեմքը փրկելու համար փորձում էր համոզել Ս. Սարգսյանին, որպեսզի վերջինս ինչ որ ձևով արձագանքի պատվիրակությունների մակարդակով «երկխոսելու» ՀԱԿ խնդրանքին։ Սկզբնական փուլում «հիմնադիրը» խնդրանք–ազդակները փոխանցում էր թիմակիցների միջոցով, իսկ հետո արդեն ինքը մտավ խաղի մեջ։ Եվ՛ «հիմնադիրի», և՛ իր թիմակիցների ասածն այն էր, թե իրենք սպասում են Սերժ Սարգսյանի խոսքին։ Ստացվում է, որ Տեր–Պետրոսյանն առաջնորդվում էր «Թող Սերժ Սարգսյանի խոսքին ոչ մի սպասող չպահանջվի՝ ինձնից բացի»։

Նախորդ կարգախոսից («թող ոչ մի զոհ …») հետո կարելի էր ենթադրել, թե ինչ էր ստացվելու այս մի կարգախոսի կիրառման արդյունքում։ Եվ այդպես էլ եղավ։ Մանավանդ, որ Սերժ Սարգսյանն արդեն խոսեց ու համապատասխան ուղղությամբ ուղարկեց իր խոսքին այդքան երկար սպասող Տեր–Պետրոսյանին ու իր ընկերներին։

Հարություն Խաչիկյան

Այս խորագրի վերջին նյութերը