Կարծիք

17.07.2021 10:26


«Բոլորս Սյունիքի համար». շաբաթ, ժամը 18։00-ին, հավաք՝ դատարանի «Շենգավիթ» նստավայրի առջև

«Բոլորս Սյունիքի համար». շաբաթ, ժամը 18։00-ին, հավաք՝ դատարանի «Շենգավիթ» նստավայրի առջև

Դիմում եմ բոլոր մեր զինակիցներին, գաղափարակիցներին, պայքարի ընկերներին, հայ մարդուն, երկրի տարածքային ամբողջականության եւ միասնականության համար մտահոգներին

Այս օրերին չագուչի «ասպետ» հայրենադավը վրեժխնդրության արշավն է շարունակում։ Թիրախը՝ Սյունիքն է։ Իրար ետեւից հարձակումներ են գործում, կալանավորում են Սյունիքի համայնքների ղեկավարներին։ Մեղրի, Քաջարան, Գորիս, (Որոտան, Քարահունջ), …բազմաթիվ սյունեցիներ: Եզրափակիչն էլ վաղը՝ սպասվում է Սիսիանի քաղաքապետի կալանքի հարցով դատական որոշումը՝ 18:00-ին։

Մխիթար Զաքարյանին, Մանվել Փարամազյանին, Առուշան Առուշանյանին նիկոլական իրավական համակարգն ու դատական մի քանի կամակատարներ քաղբանտարկյալ դարձրին։ Բայց նրանք նաեւ ռազմագերի են։ Գերի սեփական երկրում։ Մի կողմից Ալիեւն է Սյունիքն ուզում, մյուս կողմից Նիկոլն ու իր ստրուկներն են Սյունիքը թուլացնում։ Այս օրերին մեր տղերքի կողքին էինք, գիտեինք, որ նրանք մեզանից ուժեղ են։ Բանտը չի որ կարող է նրանց կոտրել։

ԲԱՅՑ ՄԵԿ ՊԱՀ ԿԱՆԳ ԱՌՆԵՆՔ։ Թշնամին մեր երկրում միայն նիկոլական իշխանության պայմաններում կարող է անպատիժ գերի տանել։ Երեւանի կենտրոնի՞ց էլ ռազմագերի տանեն։ Թու՞յլ տանք։

ՇԱԲԱԹ, 18:00-ին Երեւանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում Սիսիանի համայնքապետի՝ Արթուր Սարգսյանի կալանքի հարցն է որոշվելու։

Հավաքվում ենք այնտեղ։ Ալիեւա-նիկոլական եղբայրությանը ռազմագերի չունենք տալու։

Վաղը չե՛ք նստում համակարգչի առաջ: Լինո՛ւմ ենք մեկ մարդու պես: Դրանով էլ կչափվի մեր ինքնապաշտպանական բնազդը։

ԲՈԼՈՐՍ ՍՅՈւՆԻՔԻ ՀԱՄԱՐ

Հիմա արդեն բանտերում գտնվող մեր սյունեցի եղբայրների եւ քույրերի համար։

ՇԱԲԱԹ, 18:00-ին Երեւանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ։ Ի դեպ, դիմացը Հայոց Մեծերի Պանթեոնն է։ Շիրազը, Կոմիտասը, Տերյանը, Իսահակյանը, Սարոյանն այնտեղ են թաղված։ Նրանց ապացուցենք, որ իզուր չեն ապրում։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը