Լրահոս

16.07.2021 22:19


ԶՊՄԿ-ի անվտանգության բաժնի ղեկավար Արամ Գասպարյանը կալանավորվեց

ԶՊՄԿ-ի անվտանգության բաժնի ղեկավար Արամ Գասպարյանը կալանավորվեց

Դատարանը որոշեց մեկ ամսով կալանավորել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի անվտանգության բաժնի ղեկավար Արամ Գասպարյանին:

Հիշեցնենք, որ նրան բերման են ենթարկել հենց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից։

Նշենք, որ Գասպարյանը եղել է ԱԱԾ փոխգնդապետ։ Արցախյան առաջին պատերազմի մասնակից, որն անցել է ողջ պատերազմը՝ ստանալով հրազենային վիրավորում պարանոցի հատվածում, և միայն հրաշքով ողջ մնացել։

Այս խորագրի վերջին նյութերը