Լրահոս

16.07.2021 21:56


Գեղարքունիքում բախվել են Hyundai Sonata-ն, Mercedes–ն ու ՍAZ-ը. վերջինը, գլխիվայր շրջվելով, հայտնվել է Սևանա լճի ափի մոտ

Գեղարքունիքում բախվել են Hyundai Sonata-ն, Mercedes–ն ու ՍAZ-ը. վերջինը, գլխիվայր շրջվելով, հայտնվել է Սևանա լճի ափի մոտ

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Զոհրաբ Մաթոսյանի վարած ՍAZ 465 մակնիշի, Երևանի բնակիչ, 54-ամյա Էդվարդ Սուքիասյանի Mercedes C180 մակնիշի և Արտաշատ քաղաքի բնակիչ, 27-ամյա Դավիթ Մադաթյանի վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Բախման հետևանքով ՍAZ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել Սևանա լճի ափին՝ ծառերի մեջ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել են սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը