Դիլիջանի թունելի հարևանությամբ ГАЗель-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և բռնկվել․ բժիշկները պայքարում են այրվածքներ ստացած վիրավորների կյանքի համար
Այսօր խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 80 կմ հատվածում, Դիլիջանի թունելից դուրս գալիս, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, քանի որ բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Վիրավորներից մեկին օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարներն, իսկ մեկին՝ փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչները։ Մյուս տուժածը հիվանդանոց է տեղափոխվել ճանապարհային ոստիկանի ծառայողական ավտոմեքենայով։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։