«Կրակոցների պահին գյուղացիներն անասուններին են արածեցնելուց եղել». Սոթքի բնակիչը մանրամասներ է հայտնում
«Երեկ երեկոյան ժամերին գյուղի վերևում կրակոցներ են եղել»,-168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը:
Նա պատմեց, որ մինչ այդ կրակոցներ հնչել էին հարևան Կութ գյուղի դիրքերում: Դրա համար երեկ, երբ լսել են կրակոցների ձայնը, նախ կարծել են, թե Կութի վերևում են կրակոցներ, բայց երբ ձայնն աստիճանաբար ուժեղացել է, հասկացել են, որ իրենց շատ մոտ է.
«Հասկացանք, որ մեր գյուղի վերևում են կրակոցները, միայն ես չէ, գյուղացիներից շատերն են լսել, անգամ ոստիկանները… Էդ պահին գյուղացիները նաև անասուններին են արածեցնելուց եղել»:
Արմենից հետաքրքրվեցինք, թե տուժածներ կա՞ն, գիշերը կրակոցներ եղե՞լ են, այս պահին ի՞նչ իրավիճակ է գյուղում.
«Բարեբախտաբար, տուժածներ չունենք, երևի օդ են կրակել. ներկա պահին հանգիստ է, կրակոցներ չկան. կորպուսից էլ եկան, էս պահին Կութում են…»: