Աշխարհ

16.07.2021 21:35


Վրաստանում նոր կովիդ-սահմանափակումներ են մտցվում

Վրաստանում նոր կովիդ-սահմանափակումներ են մտցվում

Փոփոխություններ են կատարվել Վրաստանի կառավարության «Մեկուսացման և կարանտինի կարգի հաստատման մասին» հրամանագրում:

Այդ փոփոխությունների համաձայն՝ դասընթացներին, գիտաժողովներին կամ սեմինարներին մասնակցողների ներկայությունը թույլատրվում է միայն նախնական PCR թեստավորման հիման վրա:

Բացի այդ, կառավարության №322 բանաձևն արգելում է ճամբարային տիպի հավաքները՝ անկախ դրանց կազմակերպչական ձևից և վայրից:

Իսկ 18 տարեկանից ցածր պատանիների մարզական մրցաշարերը և հավաքները թույլատրվում են միայն բոլոր մասնակիցների նախնական PCR հետազոտության հիման վրա:

Այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հուլիսի 19-ից:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը