«Մեղքը, բնականաբար, չի ընդունում». պաշտպանը` Սիսիանի համայնքապետին ձերբակալելու մասին
Ձերբակալման հիմքը զավեշտալի է, մեկնաբանելով իր պաշտպանյալի` Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի ձերբակալումը` Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էմին Խաչատրյանը։
«Ձերբակալման նպատակը նշվում է հանցագործությունը կատարելուց հետո փախուստը կանխելը։ Սակայն Սարգսյանին մեղսագրվող արարքը մի քանի տարի առաջվա է»,–նշեց Խաչատրյանը։
Սիսիանի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):
Խաչատրյանի խոսքով` Սարգսյանը իրեն առաջադրված մեղադրանքները, բնականաբար, չի ընդունում։
«Նա իր դեմ տեղի ունեցողը համարում է Սյունիքում տեղի ունեցող քաղաքական հետապնդումների մի մաս»,–ասաց պաշտպանը։
Այժմ Արթուր Սարգսյանը Էրեբունիում է, ձերբակալվածների պահման վայրում։
Հիշեցնենք`հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն էր ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար:

Հուլիսի 15-ին ԿԸՀ–ն բավարարել էր միջնորդությունը։