Քաղաքական

16.07.2021 14:20


Դատարանը Առուշ Առուշանյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց (տեսանյութ)

Դատարանը Առուշ Առուշանյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց (տեսանյութ)

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Առուշ Առուշանյանի փաստաբանը։

«Ինչպես կանխազգում էի՝ դատարանը բավարարեց ՀՔԾ-ի միջնորդությունը և Առուշ Առուշանյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Սա է մեր իրականությունը։ Պետք է շարունակենք պայքարել, որ հասնենք ճշմարտության։ Սա նախադեպը չունեցող բան է, որովհետև մեկ անձի հակասական ցուցմունքով կարող են մի ամբողջ համայնքի գլխատեն։ Մեկ անձ սկզբում հերքել է, հետո օրեր անց, չգիտես ինչ ցուցմունք է տվել, և ընդամենը այդ մեկ ցուցմունքով կարող են անձին կալանավորել։ ՀՀ-ում ազատությունը որևէ արժեք չունի»,-ասաց փաստաբանը։

Վերջինս նկատեց՝ իշխանությունները ժողովրդի տված մանդատից են խոսում, այնուհետև հարց բարձրացրեց՝ Առուշ Առուշանյանը չունե՞ր այդ ժողովրդի մանդատը։

Հարցին՝ արդյոք կարծում է, որ ցուցմունք տված անձի նկատմամբ ճնշու՞մ են գործադրել, փաստաբանն ասաց. «Մեկնաբանությունները ձեզ եմ թողնում։ Տեղեկություններ ունենք, որ մի փեսան մի իրավապահ համակարգի աշխատակից է, մյուսը դատախազ է։ Բնական է ամեն ինչ դառնում, բայց այստեղ դատարանի խնդիրն է։ Քննիչի գրած միջնորդությունից մի բան չի եղել, որ քարը քարի վրա թողնենք, և դատարանը գլխով համաձայնության նշաններ էր տալիս։ Այս ի՞նչ թատրոն է։ Միանգամից կցեք ՀՔԾ-ին պրծնենք»,-նշեց փաստաբանը։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը