Աշխարհ

16.07.2021 17:18


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1653 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1653 նոր դեպք

Հուլիսի 16-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1653 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 466 մարդ, մահացել է 13 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 384 387, այստեղից ապաքինվել է 362 957 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 516:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 34 800 փորձարկում, այդ թվում 18 756-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 16 035-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 4.75% է, վերջին 14 օրվանը՝ 4,31%, վերջին 7 օրվանը՝ 4.67%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 334 199 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 8 448 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 52 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 001 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1016 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը