Քաղաքական

16.07.2021 09:41


Սիսիանի քաղաքապետին էլ ձերբակալեցին

Սիսիանի քաղաքապետին էլ ձերբակալեցին

Երեկ երեկոյան ժամը 7-ին ՀՔԾ էր հրավիրվել նաև Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը: Ցերեկն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրան զրկել էր անձեռնմխելիությունից: Իսկ ՀՔԾ-ում նրան ձերբակալել են և տեղափոխել մեկուսարան:

Արձանագրենք, որ Սյունիքի համայնքապետերի մեծ մասը, որոնք Հայաստան դաշինքի անդամներ են, կալանավորված կամ ձերբակալված են: Եվ այսպիսի քաղաքական հալածանքների պայմաններում նոր խորհրդարանում առճակատումն իշխանական մեծամասնության և ընդդիմության մեջ անխուսափելի է: Նիկոլ Փաշինյանը շարունակում է մուրճ ճոճել:

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը