Քաղաքական

15.07.2021 22:30


Հայաստանը դարձել է բռնապետություն. փորձում են կալանավորել նրանց, ովքեր դեմ են, որ Սյունիքով միջանցք բացվի․ Վահե Հակոբյան

Հայաստանը դարձել է բռնապետություն. փորձում են կալանավորել նրանց, ովքեր դեմ են, որ Սյունիքով միջանցք բացվի․ Վահե Հակոբյան

Ինձ մոտ համոզմունք է, որ փորձում են կալանավորել այն մարդկանց, որոնք դեմ են, որ Սյունիքով միջանցք բացվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ և Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

«Ես համոզված եմ, որ դատարանը բավարարելու է քննչական մարմնի միջնորդությունը և կալանավորելու է Առուշ Առուշանյանին, առնվազն 1-2 ամսով, իսկ Առուշանյանը պատերազմի առաջին օրերից եղել է խրամատում։ Նույնը նաև կարող ենք ասել Մանվել Փարամազյանի մասին, որն արդեն մեկ շաբաթից ավել կալանավորված է և նրա մոտ արգելված են անգամ այցելությունները»,-ասաց Վահե Հակոբյանը:

Նա նաև ընդգծեց, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կկալանավորեն և դա կլինի թվով 4-րդ կալանավորումը այս շարքից:

«Արդյունքում մենք կունենանք Սյունիք՝ առանց մարտնչող համայնքապետերի։ Եթե այսպես շարունակվի, ապա մենք պատրաստ ենք հետագա ցանկացած քայլերի, փողոց ենք դուրս գալու, մենք պատրաստել ենք նաև նամակներ, քանի որ միջազգային կառույցները և դեսպանները չեն նկատում, թե ինչ է կատարվում Հայաստանում, իսկ մենք մանրամասն ներկայացրել ենք՝ ինչ է կատարվում այստեղ»,-նշեց նա:

«Հայաստան» դաշինքի անդամը նաև ընդգծեց, որ Հայաստանը հետընտրական փուլում դարձել է բռնապետություն և ուժային կառույցները դարձել են Նիկոլ Փաշինյանի կամակատարը:

«Վարչապետի պաշտոնակատարն օգտվում է այն հանգամանքից, որ մեզանից գողացել է մեր հաղթանակը, իսկ Սյունիքի նկատմամբ գործողությունները կանխատեսելի էին, բայց ոչ այսքան ապօրինի կերպով և այս մասշտաբներով»,-ասաց Վահե Հակոբյանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը